Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միայն մեկ պայմանով՝ «կարմիր սատանաները» պետք է նրան դարձնեն ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Մասնավորապես, Պոգբան ցանկանում է ստանալ ավելին, քան ներկայումս վաստակում է Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է Manchester Evening News-ը՝ L’Equipe-ին հղումով անելով։
Ըստ աղբյուրի՝ Պոգբան ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդում» շաբաթական ստանալ մոտ 585 հազար եվրո։ Գործող պայմանագրով, որն ավարտվում է հաջորդ ամառ, Պոլին վճարվում է այս գումարի մոտ կեսը։
Այն դեպքում, երբ «Մանչեսթեր Յունայթեդն» ու Պոգբան չերկարաձգեն պայմանագիրը, խաղացողը 2022 թվականի հունվարի 1-ից կկարողանա բանակցել այլ ակումբների հետ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 9 հանդիպում և կատարել 7 արդյունավետ փոխանցում։
























































