«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նշանակվել է «Աստոն Վիլայի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այս պաշտոնում 41-ամյա մասնագետը փոխարինել է նոյեմբերի 7-ին աշխատանքից ազատված Դին Սմիթին։ «Ասթոն Վիլան» Պրեմիեր լիգայում հինգ անընդմեջ պարտություն է կրել և զբաղեցնում է աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ 2018 թվականի ամառվանից մինչ օրս Ջերարդը շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչն էր։
Welcome to Aston Villa, Steven Gerrard. pic.twitter.com/MF8n9CPaYW
— Aston Villa (@AVFCOfficial) November 11, 2021
























































