«Լեսթերի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է Fichajes-ը։
Մադրիդցիները ցանկանում են ուժեղացնել կիսապաշտպանության գիծը և հավատում են, որ նիգերիացին հիանալի համալրում կլինի:
Ըստ աղբյուրի՝ նախաձեռնությունը պատկանում է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։ Մադրիդի «Ռեալը» հունվարին կփորձի ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։
Ընթացիկ մրցաշրջանում Վիլֆրեդ Նդիդին մասնակցել է 11 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններ չի ցուցադրել։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։
























































