Չեխական ներդրումային ընկերությունը, որը պատկանում է գործարար Դանիել Կրշետինսկուն, գնել է Լոնդոնի «Վեստ Հեմի» բաժնետոմսերի 27%-ը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գործարքի գումարը չի հաղորդվում։ Կրշետինսկին և նրա գործընկեր Պավել Գորսկին կդառնան «Վեսթ Հեմի» տնօրենների խորհրդի անդամներ։
«Վեսթ Հեմը» հիմնադրվել է 1895 թվականին։ Ակումբը երեք անգամ հաղթել է Անգլիայի գավաթը, ինչպես նաև 1965 թվականին դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող։
























































