ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 — Հայաստան Մ-21 խաղին ընդառաջ՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 10-ին նախախաղային մարզում անցկացրեց ֆրանսիական Գրենոբլ քաղաքի «Ստադ Դեզ Ալպ» մարզադաշտում։
Թիմին արդեն միացել և մարզմանը մասնակցում էին նաև Անտոնի Կազարյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Արտյոմ Գյուրջյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ֆրանսիա Մ-21 — Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։
























































