«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարել է, որ 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո Մայքլ Էդվարդսը կլքի ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը։
Էդվարդսն այս պաշտոնում աշխատում է 2016 թվականից, իսկ ընդհանրապես 42-ամյա մասնագետը ակումբին միացել է 10 տարի առաջ։
Հենց Էդվարդսի օրոք «Լիվերպուլ» տեղափոխվեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Վիրջիլ վան Դեյքը, Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն և Ալիսոնը:
«Լիվերպուլի» նոր մարզական տնօրենը կլինի Ջուլիան Վարդին, ով նախորդ տարվա դեկտեմբերին նշանակվել էր Էդվարդսի օգնական:
























































