«Յուվենտուսը» ցանկանում է ազատվել կիսապաշտպան Աարոն Ռեմսիից առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, թուրինյան ակումբն առաջարկել է «Ռոմային» վարձակալել ֆուտբոլիստին։ Միաժամանակ, «Յուվենտուսը» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի 60 տոկոսը։
Ռեմսիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Այս մրցաշրջանում Ռեմսին մասնակցել է երեք հանդիպման։
























































