«Սևիլիայի» խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գնահատել է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի խաղը․
«Այն աշխատանքը, որը Բենզեման կատարում է արդեն երկար տարիներ, ուղղակի հիացնում է։ Նա միանգամայն կարող է նվաճել «Ոսկե Գնդակը»։ Նա միշտ մասնակցում է խոշոր մրցաշարերի և մրցումներին։ Նա շատ երկար ժամանակ է՝ գտնվում է «Ռեալում» և, որ ամենակարևորն է, շատ կարևոր գոլեր է խփում։ Ռոնալդուի հեռանալուց հետո նա միանշանակ դարձել է առաջատար խաղադաշտում։ Նա պարզապես ունիկալ է։ Ես ուզում եմ, որ նա շարունակի հանդես գալ նույն ոգով, բայց ոչ այն ժամանակ, երբ մրցում է իմ թիմի դեմ»,- Ռակիտիչի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































