«Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը զարմացրել է երկրպագուներին իր արտասովոր տեսքով, հայտնում է Daily Mail-ը։
Արտասովոր հանդերձանքների հանդեպ սիրով հայտնի անգլիացի ֆուտբոլիստը մասնակցել է Homme + նորաձևության ամսագրի համար նախատեսված ֆոտոշարքի, որի շապիկին հայտնվել է բավականին համարձակ կերպարով։

























































