«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հունվարին կքննարկի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վաճառքը, հայտնում է Daily Star-ը։
Ակումբն ի սկզբանե պատրաստվում էր թույլ տալ ֆրանսիացուն հեռանալ թիմից 2022 թվականի ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով: Այժմ հաղորդվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ շահավետ առաջարկի դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի նրան ժամկետից շուտ բաց թողնելու հնարավորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ և կարող է բաց թողնել մինչև երկու ամիս։
Այս մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 խաղ՝ կատարելով 7 գոլային փոխանցում։























































