«Զենիթի» նախկին հարձակվող Հալկը «Աթլետիկո Մինեյրոյի» մարզաշապիկը նվիրել է երկրպագուին, ով իր մարմինը կանաչ էր ներկել (նմանակելով MARVEL-ի Հալկին):
Հարձակվողը երկրպագուին է նվիրել մարզաշապիկը Բրազիլիայի Ա Սերիայի Ամերիկա Մինեյրոյի հետ խաղի ավարտից հետո (1:0), որում Հալկը գոլային փոխանցում է կատարել։ Տեսանյութը Twitter-ում հրապարակել է Globo Esporte-ն։























































