«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը գոհ չի մնացել «կարմիր սատանաների»՝ ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ցուցադրած խաղով (0-2).
«Յունայթեդը» ավելի շատ հարված է կատարել Դե Խեայի, քան՝ Էդերսոնի դարպասին … նման բան չի կարող լինել»,- գրել է Ֆերդինանդը:
Հիշեցնենք՝ հանդիպման 7-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային գրավել է սեփական դարպասը:
























































