Ինչպես տեղեկացնում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը, հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն երկար ժամանակ բաց կթողնի վնասվածքի պատճառով, որը ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում (2:0):
Թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պարզաբանել է, որ ֆուտբոլիստը ազդրի լուրջ վնասվածք ունի, և ապաքինումը կտևի առնվազն մեկ ամիս։