ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին հայտնել են, որ ինքը ստանալու է «Ոսկե Գնդակը», վստահեցնում է RTP-ն։ Աղբյուրի փոխանցմամբ, France Football-ի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել արգենտինացու հետ։ Ավելին, նշվում է՝ Մեսսին իբր արդեն տվել է հաղթողի ավանդական հարցազրույցը France Football-ին, որն էլ հենց շնորհում է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։
Նախորդ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում դարձել է Պրիմերայի լավագույն ռմբարկուն՝ խփելով 30 գոլ։ Բացի դա, Արգենտինայի հավաքականի կազմում նա կարիերայում առաջին անգամ հաղթել է խոշոր մրցաշարում՝ դառնալով Ամերիկայի Գավաթի հաղթող։
Մրցանակաբաշխությունը կկայանա նոյեմբերի 29-ին Փարիզում։