Երկրպագուներն ու ֆուտբոլասերները «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տելեգրամյան ալիքում անցկացված քվեարկության արդյունքում որոշել են 2021/22 մրցաշրջանի Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստին։
Ամենից շատ ձայները ստացել է Ուգոչուկվու Իվուն, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։ Նրա օգտին քվեարկել են մասնակիցների 46%-ը, 2-րդ հորիզոնականում Օլեգ Պոլյակովն է (33%), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Նարեկ Գրիգորյանը (14%)։
Մրցանակը ստանալուց հետո Ուգոչուկվու Իվուն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով ու խոսել ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթներից․
«Շատ ուրախ եմ մրցանակի համար, հաճելի է երբ երկրպագուն է գնահատում աշխատանքդ: Մի կողմից սա ավելի պարտավորեցնող է, մյուս կողմից մոտիվացիա է՝ ավելի շատ և լավ աշխատելու։ Հետագայում էլ կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ բոլորի վստահությունը։ Թող ինձնից և թիմից սպասեն ավելիին»։
Հավելենք, որ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իվուն մասնակցել է 11 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։