«Նյուքասլը» շարունակում է գլխավոր մարզչի փնտրտուքները Սթիվ Բրյուսի պաշտոնանկությունից հետո։ Այս մասին հայտնում է goal.com–ը։
Այս պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին է։ Ակումբը պատրաստ է իսպանացի մասնագետի հրաժարագինը վճարել՝ նրան թիմ հրավիրելու համար։
Էմերին արդեն աշխատել է Անգլիայում։ Նա գլխավորել է «Արսենալը» 2018-ից 2019 թվականներին։