Մադրիդի «Ռեալի» 29-ամյա ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան խոսել է թիմի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսի հետ համեմատությունների մասին.
«Ես «Ռեալ» եմ եկել, որպեսզի իմ սեփական պատմությունը կերտեմ ու ցույց տամ իմ խաղը: Ժամանակ առ ժամանակ ինձ համեմատում են Սերխիո Ռամոսի հետ, որը 16 տարի է անցկացրել ակումբում, բայց իրականում դրանք ինձ չեն անհանգստացնում: Մարդիկ ընդունում են այն,որ ես հիմա այստեղ եմ՝ ցանկանալով իմ պատմությունը գրել:
Իրականում մենք տարբեր խաղացողներ ենք, որոնց դժվար թե հնարավոր լինի համեմատել իրար հետ»,- Ալաբայի խոսքերն է փոխանցում Goal-ը: