«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ 10-րդ տուրում «Լեսթերի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը:
«Որոշակի պահերի մենք շատ լավ էինք պաշտպանում տուգանային հրապարակը: Խաղադաշտում տեղեր կային, որտեղ մենք այնքան էլ լավ չէինք վերահսկում իրավիճակը, բայց ինձ շատ դուր եկավ թիմի բնավորությունն ու սառնասրտությունը, որոնց շնորհիվ փոխվեց դինամիկան»,-Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
























































