«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին շարունակում է պաշտպանել Եվրոպայի Սուպերլիգայի նախագիծը:
«Մենք սպասում ենք Եվրոպական դատարանի որոշմանը։ Սուպերլիգան նախագիծ էր, որի 12 ակումբներ ընդունում էին հետևյալ փաստերը՝ Ֆուտբոլը չի ցանկանում փոխվել, որպեսզի պահպանի քաղաքական ասպեկտը, որը ռիսկի չի դիմում, չի մրցակցում, այլ միայն ցանկանում է գումար վաստակել:
Ես չեմ պատրաստվում հանձնվել: Ես դա երեկ չեմ արել, վաղը ևս չեմ անելու:
Համակարգը փոփոխությունների կարիք ունի, և «Յուվենտուսը» ցանկանում է դառնալ դրա մի մասը: Բայց միայն բոլորի համար կառուցողական երկխոսության միջոցով», — մեջբերում է Անյելիին Football Italia-ն:























































