«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չավիի մասին, ով թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է:
Նախկինում հաղորդվում էր, որ 41-ամյա մարզիչը անձնական պայմանգրի բոլոր կետերը համաձայնեցրել է «կապտանռնագույնների» հետ, իսկ այժմ դեռ մարզում է «Ալ-Սադդը»:
«Չավին մարզչական կարիերայի հետաքրքիր մակարդակի վրա է գտնվում: Միայն դրական արձագանքներ եմ լսում այն մարդկանցից, որոնց հետ նա շփվում է: Վերջին 2 ամսվա ընթացքում անընդմեջ շփվել ենք:
Ես ասել եմ, որ Չավին ինչ-որ ժամանակ դառնալու է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: Նա սիրում է ֆուտբոլ և նվիրված է «Բարսելոնային»: Նրա գլխավոր նպատակը «Բարսելոնան» մարզելն է»,-ասել է Լապորտան: