Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով ամռանը հեռացավ թիմից և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Մեզ համար մեծ պատիվ և հաճույք էր մեր թիմում ունենալ աշխարհի մեծագույն խաղացողին:
Եթե մտածենք, թե ինչի է հասել նա, ապա մեզ մնում է միայն ծափահարել Կրիշտիանուին ու շնորհակալություն հայտնել նրան։
Միայն ափսոսում եմ, որ երեքից մեկուկես տարին նա խաղաց առանց հանդիսականի։ Բայց «Յուվենտուսն» ամեն ինչից վեր է և ավելի կարևոր է, քան որևէ մեկը»,- ասել է Անյելին մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է լրագրող Ռոմեո Աջրեստին:























































