«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպում է ունեցել թիմի ֆուտբոլիստների հետ այն բանից հետ, երբ հայտարարվել է Ռոնալդ Կումանի պաշտոնանկության մասին: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Լապորտան մարզաբազայում շփվել է ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև բացատրել Կումանի հեռացման պատճառները: Բացի դա, «Բարսելոնայի» նախագահը պատմել է, թե ակումբն ինչպես է մտադիր շտկել իրավիճակը:
Կումանը ևս ժամանել է ակումբի մարզաբազա և հրաժեշտ տվել ֆուտբոլիստներին և ակումբի աշխատակիցներին:
Ռոնալդը 2020 թվականի օգոստոսին է գլխավորել «Բարսելոնան»: 2020/21 մրցաշրջանում կատալոնական թիմը Կումանի գլխավորությամբ նվաճել է Իսպանիայի Գավաթը, իսկ Իսպանիայի առաջնությունն ավարտել 3-րդ հորիզոնականում: