Ջորջինա Ռոդրիգեսը՝ Պորտուգալիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի, զույգ երեխաների է սպասում։
«Ուրախ ենք հայտնել, որ մենք երկվորյակներ կունենանք։ Մեր սրտերը լի են սիրով։ Անհամբերությամբ ենք սպասում ձեզ հետ հանդիպմանը»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով ՈՒՁՀ-ի լուսանկարը։
Посмотреть эту публикацию в Instagram
Ռոնալդուն արդեն իսկ 4 երեխա ունի՝ Կրիշտիանու-կրտսերը, որը լույս աշխարհ է եկել 2010 թվականին, երկվորյակներ Էվան և Մաթեոն, որոնք ծնվել են 2017 թվականին՝ սուրոգատ մորից, և Ալանա Մարտինան, որը Ջորջինայի և Ռոնալդուի համատեղ դուստրն է՝ ծնված 2017 թվականին։