Բրիտանական մամուլը հաշվել է, թե որքան պետք է վճարի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին՝ վերջինիս պաշտոնանկության դեպքում։
TalkSport-ը հայտնում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը ստիպված կլինի փոխհատուցել 9 միլիոն եվրո, որը նշված է մասնագետի պայմանագրում։
Հիշեցնենք, որ ակումբի ղեկավարությունը սկսել է դիտարկել Սուլշերի հրաժարականի տարբերակը «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունից հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՅՈՒ-ն որպես Սուլշերի փոխարինող դիտարկում է Անտոնիո Կոնտեի թեկնածությունը։
























































