Անգլիայի լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Պրեսթոնին» և 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացեց Տակումի Մինամինոն՝ գոլի հեղինակ դառնալով 62-րդ րոպեին։ Մերսիսայդյան ակումբի առավելությունը կրկնապատկեց բելգիացի ֆուտբոլիստ Դիվոկ Օրիգին հիմանական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ։
Այսպիսով, «Լիվերպուլը» կխաղա մրցաշարի քառորդ եզրափակչում։
Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվել էր «Բարնլիին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման միակ գոլը խփեց Լուկասը 68-րդ րոպեին և լոնդոնցիներին դուրս բերեց քառորդ եզրափակիչ։
























































