Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտին 2020 թվականին կընգրկեն բասկետբոլի Փառքի սրահում: Բրայանտի հետ միասին Փառքի սրահում կընդգրկվեն նաև Թիմ Դանկանն ու Քևին Գարնետը:
Հիշեցնենք՝ Բրայանտը 2016 թվականին է ավարտել կարիերան: Նա 18 անգամ մասնակցել է NBA-ի բոլոր աստղերի խաղին, 5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն, 2 անգամ էլ՝ Օլիմպիական չեմպիոն: Իր ամբողջ կարիերայի ընթացքում ՝ 1996-ից 2016 թվականներին, հանդես է եկել «Լոս-Անջելես Լեյքերսի» կազմում:
Բրայանտն ու 13-ամյա դուստրը՝ Ջինան, մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով: Կոբին մասնավոր ուղղաթիռից էր օգտվում դեռ այն ժամանակներից, երբ հանդես էր գալիս «Լեյքերսում»: