Vbet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 11-րդ տուրում «Արարատը» Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է Չարենցավանի «Վանին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում հեղինակել է Սերժ Դեբլեն: Հայաստանի ընթացիկ առաջնությունում իվուարցի 32-ամյա հարձակվողը խփել է իր 8-րդ գնդակն ու ռմբարկուների ցանկում առաջատար Մաիլսոն Լիմային այժմ զիջում է միայն մեկ գնդակով:
Այս հաղթանակի շնորհիվ Վարդան Բիչախչյանի սաներն իրենց միավորների թիվը հասցրել են 22-ի և շարունակում են ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Վանը» 9 միավորով 7-րդ տեղում է: Առաջնության առաջատարն «Արարատ-Արմենիան» է, որը 11-րդ տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել և 28 միավորով գլխավորում է աղյուսակը: