Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Ատալանտայի» դեմ խաղի ընդմիջմանը, երբ անգլիական գրանդը պարտվելիս է եղել 0-2 հաշվով, պորտուգալացին դիմել է խաղընկերներին.
«Չե՞ք ամաչում: «Յունայթեդը» չի կարող այսպես խաղալ սեփական երկրպագուների աչքերի առջև: Մենք պետք է հաղթենք, այլապես կարող է չկարողանանք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Sun-ը:
Հիշեցնենք, որ երկրորդ խաղակեսում «կարմիր սատանաները» 3 գնդակ խփեցին ու հաղթեցին 3-2 հաշվով, իսկ հաղթական գոլը խփեց Ռոնալդուն:
Անգլիական գրանդը 3-րդ տուրից հետո 6 միավորով առաջին տեղում է: