«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն առաջիկա օրերին կմեկնի Ֆինլանդիա՝ հետազոտման: Marca-ի հաղորդմամբ, 23-ամյա ֆրանսիացին վաղը կլինի Ֆինլանդիայում՝ ազդրի վնասվածքի հետ կապված հերթական հետազոտումն անցնելու համար:
Հարձակվողը վնասվածքը ստացել էր հունիսին, որից հետո դեռ խաղադաշտ դուրս չի եկել: Ֆրանսիացու ազդրի վիրահատությունը կատարել են Հելսինկիում:
Հաղորդվում էր, որ Դեմբելեն մարզումներին կվերադառնա հոկտեմբերին: