ՖԻՖԱ-ն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին հրապարակված աղյուսակում Հայաստանի հավաքականը ևս 89-րդ տեղում էր։

Առաջատարը դարձյալ Բելգիայի հավաքականն է, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան,, Եվրո-2020-ի չեմպիոն Իտալիայի և Անգլիայի հավաքականը։ Հարավային Ամերիկայի գավաթակիր Արգենտինան 6-րդ հորիզոնականում է, նրան հաջորդում են Իսպանիան, Պորտուգալիան, Մեքսիկան, իսկ Դանիայի հավաքականը եզրափակում է լավագույն տասնյակը։

























































