Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել է «Մալմյոյին» և 4 անպատասխան գնդակ ուղարկել շվեդական թիմի դարպասը:
Լոնդոնցիների կազմում դուբլ է ձևակերպել Ժորժինյոն՝ դառնալով դուբլի հեղինակ. իտալացի կիսապաշտպանը երկու գոլն էլ խփել է 11-մետրանոցից: Մեկական անգամ էլ խփած գնդակով աչքի են ընկել Անդրեաս Քրիստենսենն ու Կայ Հավերցը:
H խմբի մյուս խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ ընդունել է «Յուվենտուսին» և խաղավարտին ընդունած գոլի պատճառով պարտություն կրել: Հանդիպման միակ գնդակը խաղի 86-րդ րոպեին հեղինակել է թուրինցիների ֆուտբոլիստ Դեյան Կուլուշևսկին:
3-րդ տուրից հետո «Յուվենտուսն» իր միավորների թիվը հասցրել է 9-ի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Չելսին» 6 միավորով երկրորդն է: «Զենիթը» 3 խաղից հետո 3 միավոր ունի իր ակտիվում, իսկ «Մալմյոն» 0 միավորով եզրափակում է աղյուսակը: