Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2-3 հաշվով զիջեց «Լիվերպուլին»։ Խաղից հետո մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծիք է հայտնել հանդիպման վերաբերյալ։
«Սա բավականին դժվար հանդիպում էր ուժեղ մրցակցի դեմ խաղում։ Նրանք սովորաբար հանդիպման ընթացքում շատ գոլեր են խփում։ Մենք խաղը չսկսեցինք այնպես, ինչպես ցանկանում էինք, բայց բաց թողած երկրորդ գոլից հետո հանդիպման հետագա ընացքն անցավ մեր սցենարով։
Երկրորդ խաղակեսում մենք «Լիվերպուլին» ստիպեցինք պաշտպանվել այնպես, ինչպես նրանք հազվադեպ են անում»,- այս մասին արգենտինացի մասնագետը նշել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված զրույցի ընթացքում։