Հոկտեմբերի 15-21-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացվում են Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունները։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանից մասնակցում է 16 շախմատիստ։ Բոլոր խաղերը անցկացվում են օնլայն տարբերակով 1։30 ժամ կլասիկ շախմատի ժամակարգով։
Խաղացված 4 տուրերից հետո 4 շախմատիստ՝ Պաշիկյան Ռուդոլֆը, Գասպարյան Էրիկը, Մուրադյան Անահիտը և Ռոստոմյան Միքայելը իրենց տարիքային խմբերում ունեն 3-ական միավորներ։