VBET ՀՊԼ 9-րդ տուրի շրջանակում այսօր «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին»։
Հանդիպմանը ներկա է Արցախյան պատերազմում զոհված, «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանի պապիկը։
Հանդիպման մեկնարկից առաջ երկու թիմերի ավագները մարզաշապիկներ նվիրեցին նրան, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի ընթացքում զոհված մեր բոլոր հայրենակիցների հիշատակը։
Էդիկ Կիրակոսյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին։ Հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում՝ ելույթ ունենալով «Լոկոմոտիվ», «Փյունիկ», «Արարատ» և «Արարատ-Արմենիա» ակումբներում։