«Միլանի» հարձակվող Բրահիմ Դիասը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Դիասը բաց կթողնի Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ խաղը, որը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 16-ին: Նա իրեն լավ է զգում, մեկուսացած է թիմակիցներից:
Դիասը «Միլանի» արդեն երկրորդ ֆուտբոլիստն է,որը վարակվում է COVID-ով: Ավելի վաղ, կորոնավիրուսի թեստի դրական պատասխան էր արձանագրվել նաև պաշտպան Տեո Էրնանդեսի մոտ: