ՊՍԺ-ն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էլինգ Հոլանդի ծառայություններով:
Foot Mercato-ն հայտնում է, որ 21-ամյա հարձակվողն առաջնային տարբերակ է փարզեցիների համար՝ Կիլիան Մբապեի հեռանալու պարագայում: Աղբյուրի փոխանցմամբ,ՊՍԺ-ն արդեն բանակցություններ է սկսել նորվեգացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
ՊՍԺ-ն պատրաստ է Էրլինգին ակումբում ամենաբարձր աշխատավարձը առաջարկել՝ տարեկան 38-ից 42 մլն եվրո՝ առանց բոնուսների: Փարիզյան ակումբը պատրաստ է նրան պայմանագիր առաջարկել 2+1 ձևաչափով:
Հոլանդի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը, սակայն հրաժարագնի մասին կետի համաձայն նորվեգացին թիմից կարող է հեռանալ 2022 թվականի հունիսին 75 մլն եվրոյի դիմաց: Այդ գումարը կարող է հասնել մինչև 90 մլն եվրո, եթե մրցաշրջանի ընթացքում ստացվի որոշ նպատակների հասնել: