«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող ամենամյա մրցանակի մասին: ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզչի կարծիքով «Ոսկե Գնդակին» այս տարի արժանի է Կրիշտիանու Ռոնալդուն.
«Կրիշիտիանուն արժանի է այդ մրցանակին: Այս տարի նա ռեկորդները ռեկորդների հետևից գերազանցում է»,- Ֆերգյուսոնի խոսքերն է փոխանցում Marca-ն:
2021 թվականին Ռոնալդուն համաշխարհային նոր ռեկորդ սահմանեց՝ հավաքականում խփած գոլերի քանակով: Պորտուգալիայի հավաքականի կազմում նա 115 գոլ է խփել՝ գերազանցելով իրանցի Ալի Դայեիի ռեկորդը:
Բացի դա,Ռոնալդուն նաև ռեկորդ է սահմանել հավաքականների կազմում հեղինակած հեթ-տրիկների քանակով: ԱԱ-2022-ի ընտրական փուլի 8-րդ տուրի՝ Լյուքսեմբուրգի դեմ խաղում Կրիշտիանուն 3 գոլ է խփել: Նա հեղինակել է իր 10-րդ հեթ-տրիկը հավաքականում: