«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլզը ենթադրել է, որ «Նյուքասլը», սեփականատիրոջ փոփոխությունից հետո, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում պետք է հրավիրի Ժոզե Մոուրինյուին:
Պորտուգալացի մասնագետը գլխավորում է «Ռոման», իսկ «Նյուքասլի» գլխավոր մարզիչն այս պահին Սթիվ Բրյուսն է.
«Եթե ակումբը գումարներ ունի հաջողակ թիմ կառուցելու համար, ապա ես գլխավոր մարզչի պաշտոնում կհրավիրեի Ժոզե Մոուրինյուին: Եթե Ժոզեին տաք բավականաչափ գումար և թույլ տաք անել,ինչ ցանկանա, ապա նա թիմին ավելի շուտ հաջողությունների կհասցնի, քան ցանկացած այլ մեկը»,-ասել է Միլզը: