Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մեկնարկել է շախմատի Yerevan Open մրցաշարը, որին 13 երկրի 313 շախմատիստ է մասնակցում:
Մրցաշարն անցկացվում է երրորդ անգամ, իսկ բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և պաշտոնատար այլ անձիք:
Միջազգային կոչում ունեցող 82՝ այդ թվում 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ պայքարելու է 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Մասնակիցներից 191-ը Հայաստանից են, այդ թվում Հովիկ Հայրապետյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանն ու այլք։
Մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունի Հնդկաստանի ներկայացուցիչ Նարայանան։