Երեկ Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Հունաստան, որտեղ կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Հայաստանն այդ մրցաշարերում կներկայացնի 11 մարզիկ։
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:
Հայտնի են մեկնարկային գոտեմարտերի օրերը: Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանեկան հավաքականի ներկայացուցիչներ Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդական հավաքականից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:
Հաջորդ օրը մրցագորգ կմտնեն պատանեկան հավաքականի ներկայացուցիչներ Վիլիկ Սահակյանը /71կգ/ և երիտասարդական հավաքականից՝ Դավիթ Հովսեփյանն /58կգ/ ու Արամ Աղաջանյանը /64կգ/:
Պատանեկան հաաքականի ներկայացուցիչներ Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/ և երիտասարդական հավաքականի ներկայացուցիչներ Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/ և Գոռ Հարությունյանը /88կգ/ կսկսեն իրենց մրցելույթները հոկտեմբերի 17-ին :