«Մանչեսթեր Յունայթեդն» արձագանքել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Լյուքսեմբուրգի դեմ հաջող խաղին (5-0):36-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
Մանկունիացիների մամուլի քարտուղարությունը Ռոնալդուի լուսանկարն է հրապարակել ու գրել.«Իր սեփական լիգայում»:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն այժմ իր ակտիվում ունի աշխարհի առաջնության ընտրական փուլերում խփած 36 գոլ։
Այս ցուցանիշով Կրիշտիանուն հավասարվեց Իրանի հավաքականի լեգենդար հարձակվող Ալի Դաեին։