«Բարսելոնան» պահպանում է հետաքրքրությունը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ՝ չնայած ֆինանսական խնդիրներին: Կապտանռնագույնների ղեկավարները հույս ունեն հաջորդ ամառ պայմանագիր կնքել նորվեգացի հարձակվողի հետ: Կատալոնական ակումբը որոշ առաջարկներ ունի ներդրումային ֆոնդերից, որոնք պատրաստ են օգնել «Բարսելոնային» և գումար տրամադրել Հոլանդի ձեռքբերման համար: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է հարձակվողին «վարկով» ձեռք բերելու տարբերակը:
Ժոան Լապորտան արդեն հանդիպել է Հոլանդի ներկայացուցիչների հետ՝ պոտենցիալ համագործակցությունը քննարկելու համար:
Հաջորդ ամառ Հոլանդի՝ «Բորուսիայի» հետ նախատեսված պայմանագրով ուժի մեջ կմտնի հրաժարագնի մասին կետը: Այն կկազմի 75 մլն եվրո: