Էստոնիացի թենիսիստուհի Անետ Կոնտավեյտը դուրս եկավ Ավստրալիայի Օփենի-2020-ի քառորդ եզրափակիչ: Չորրորդ տուրի խաղում Կոնտավեյtը պարտության մատնեց Լեհաստանի ներկայացուցիչ Իգա Սվենտեկին`6:7 (4:7), 7:5, 7:5: Հանդիպումը տևեց 2 ժամ 45 րոպե:
Անետը առաջին էստոնացին է, ով դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ դուրս գալու համար նա կպայքարի ռումինացի Սիմոնե Հալեպի հետ: