Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը ևս բաց կթողնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի 9-րդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Երևանում կայանալիք խաղը որակազրկման պատճառով:
Դեղին քարտերի կուտակման պատճառով Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բաց կթողնեն նաև պաշտպաններ Վարազդատ Հարոյանն ու Տարոն Ոսկանյանը, ինչպես նաև կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը կկայանա նոյեմբերի 11-ին: