«Ռոմայի» հարձակվող Բորխա Մայորալը, որի իրավունքները պատկանում են «Ռեալին», կարող է վերադառնալ մադրիդյան ակումբի ճամբար: Ֆուտբոլիստով անձամբ հետաքրքրված է Կառլո Անչելոտին:
Հռոմյան ակումբում խաղացողը բավարար խաղաժամանակ չի ստանում: Ըստ շրջանառվող լուրերի, Մայորալով հետաքրքրված են նաև Ա Սերիայի մի քանի թիմեր:
Մայորալի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: