«Լեսթերի» և Ուելսի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոբի Սևիջն ասել է, թե ով է իր կարծիքով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
«Մո Սալահն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ես նրան Մեսսիից ու Ռոնալդուից վե՞ր եմ դասում․․․այո։ Մբապե՞․․․ այո։ Նեյմա՞ր․․․այո։ Երբ մտածում եմ աշխարհի լավագույն հարձակվողի մասին, ապա առաջին հերթին Սալահն է իմ մտքում գալիս:
Նա այժմ լավագույնն է աշխարհում` գոլային պահեր ստեղծելու և արդյունավետ փոխանցումներ կատարելու առումով:
Նա զարմանալի գոլեր է խփում և գոլային փոխանցումներ կատարում Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում` մոլորակի երկու ամենադժվար մրցաշարերում: Նա անպայման պետք է լինի «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում», — Սևիջին է մեջբերում Mirror-ը: