ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի և ազգային ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի մասնակցությամբ:
Հայաստանի հավաքականը, հիշեցնենք, այսօր վերջին մարզումն է անցկացրել Բուխարեստում՝ Ռումինիայի հետ վաղը կայանալիք խաղից առաջ:
67-ամյա ռումինացի մասնագետը 2003-2004 թվականներին է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:Եղել է նաև Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչը: