«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի ծառայություններով ու կփորձի ձեռք բերել նրան:
Ամեն ինչ կախված է Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակից, որը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ: Diario Sport-ի տեղեկություններով, Դեմբելեին առաջարկել են մինչև 2025 թվականը նախատեսված նոր պայմանագիր կնքել՝ նվազեցված աշխատավարձով, բայց ֆրանսիացին դեռևս չի ընդունել այդ առաջարկը:
Նշվում է,որ Դեմբելեն չի խաղա, քանի դեռ պայմանագիրը չի երկարաձգել: Եթե ֆրանսիացին այդպես էլ չերկարաձգի պայմանագիրը կամ էլ ձմռանը հեռանա, ապա կատալոնական ակումբը փոխարինող կփնտրի նրան: Սթերլինգը տարբերակներից մեկն է: Ամռանը «Բարսայի» տնօրեն Մաթեու Ալեմանին արդեն կապ է հաստատել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Բանակցությունները շարունակվում են:
Սթերլինգը «Սիթիի» հետ մինչև 2023 թվականը գործող պայմանագիր ունի,որը նա չի ցանկանում երկարաձգել: Անգլիացին, ամենայն հավանականությամբ, ուրախ կլիներ տեղափոխվել «Բարսա»: Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը ձմռանը կարող է վարձակալել Սթերլինգին՝ ամռանը գնելու պարտավորվածությամբ: