Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայի առաջնությունում տիրող իրավիճակի մասին այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին հեռացավ «Բարսելոնայից», իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ «Ռեալից».
«Մեսսիի և Ռոնալդուի՝ Լա Լիգայից հեռանալուց հետո մենք բոլորս պարտվեցինք: Նրանք երկար տարիներ ներդրել են իրենց ողջ ուժերը:
Առանց նրանց լիգան պետք է աճի ու զարգանա: Կարծում եմ՝ իսպանական ֆուտբոլի տեմպն ընկել Է»,-Սիմեոնեի խոսքերն է փոխանցում El Pais-ը: