«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իտալիայից իր հետ Մանչեսթեր է տարե կրիոգեն խցիկ, որն իրեն թույլ կտա պահել լավ մարզավիճակումը, հայտնում է The Sun-ը:
Ռոնալդուն մի քանի հազար եվրո է ծախսել կրիոգեն խցիկը Մանչեսթերի իր նոր տուն հասցնելու համար, իսկ բուն խցիկը, ըստ տվյալների, 59 հազար եվրո արժե:
Պորտուգալացին 2013 թվականից է սկսել կրիոգեն խցիկ օգտագործել, երբ դեռ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում»:
Կրիոգեն խցիկն ունակ է ապահովել մինչև մինուս 200 աստիճան, ինչն օգնում է մաշկի վերականգնմանն ու բուժմանը:Կրիոգեն խցիկում չի կարելի 5 րոպեից ավելի ժամանակ անցկացնել, քանի որ երկարատև ազդեցությունը վտանգավոր է օրգանիզմի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ՄՅՈՒ-ի կազմում բոլոր մրցաշարերում 6 հանդիպման է մասնակցել և դարձել 5 գոլի հեղինակ: